Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով գտնվում է Ռուսաստանում։
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը քաղաքականության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունում, շեշտադրելով պառլամենտական գործակցությանը։ Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել նաեւ ռեգիոնի հետկոնֆլիկտային վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերը, ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը։
Ըստ ռուսական ԱԳՆ հայտարարության, հանդիպումն անցել է հայ-ռուսական հարաբերություններին հատուկ փոխվստահության մթնոլորտում։