Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաակաշվիլիին պետք է բուժել։ Այս մասին նա ասել է «Իմեդի» ՀԸ եթերում։ Նրա խոսքերի համաձայն, երբ վրացական իշխանությունները ընդդիմադրին բանտ են տեղափոխել, հերթական անգամ համոզվել են, որ Սաաակաշվիլին հասարակության համար վտանգ է ներկայացնում։
«Այդ մարդը հիվանդ է, նա պարզապես հիվանդ է, եւ նրան պետք է բուժել։ Աղետ է այն, որ այդ մարդը ինը տարի եղել է նախագահ։ Պատահական չէ, որ նա ինը տարի երկիրը ցնցումների մեջ է դրել, եւ հիմա եւս ինը տարի։ Նա ցնցումների մեջ է դնում երկիրն արդեն տասնութ տարի։ Այդ մարդը մշտական անկայունության աղբյուր է ․․․ Սատանան հանգիստ չի տալիս այդ մարդուն եւ բանտում, հիմա, նա գուցե հանգստանա»,- Sputnik Грузия-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ղարիբաշվիլին՝ միաժամանակ նաեւ շնորհակալություն հայտնելով Սաակաշվիլիին այն բանի համար, որ ինքն է վերադարձել Վրաստան։ Ղարիբաշվիլին նաեւ ասել է, որ բանտում Սաաակաշվիլիի համար կստեղծվեն առավելագույն հարմարավետ պայմաններ