Իրանի հյուսիսարևմտյան շրջանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է կարգավորվեն այնպես, որ բացառվի օտար բանակների միջամտությունն ու ներկայությունը տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է Mehr գործակալությունն, այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին:
«Երկրի անվտանգությունն առաջընթացին ուղղված գործունեության հիմքն է բոլոր ոլորտներում: Նա, ով կարծում է, որ կարող է իր անվտանգությունն ապահովել մեկ ուրիշի հաշվին, թող իմանա, որ շուտով դրա համար ապտակ է ստանալու»,- ԻԻՀ գերագույն առաջնորդին մերբերում է IRNA գրծակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանի Զինված ուժերի փառքը նրանում է, որ Զինուժը որպես ամուր բերդ է ծառայում երկրի և ժողովրդի համար:
«Կարևոր փորձությունների ընթացքում Իրանի ԶՈւ-ն ապացուցել է, որ ունակ է ապահովել երկրի անվտանգությունը՝ ինչպես սահմանների, այնպես էլ ներքին անվտանգությունը»,- հավելել է Խամենեին: