Search
Close this search box.

Ծանրորդ Վարազդատ Լալայանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր է

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում Լալայանը պոկեց 206 կգ և հրեց 241 կգ: Երկամարտի 447 կգ արդյունքով, որը ռեկորդային է Եվրոպայի առաջնությունում, Լալայանը դարձավ Մ 23 տարեկանների հին աշխարհամասի չեմպիոն:

Ժամեր առաջ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձել էրԵվրոպայի երիտասարդների չեմպիոն: 109 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 383 կգ արդյունքով դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճել է թե պոկում, թե հրում վարժությունում:

Ավելի վաղ` հոկտեմբերի 1-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանըդարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ ևնվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշովԱվագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էրդարձել նաև Լիանա Գյուրջյանը, ով երկամարտում գրանցել էր 213 կգ արդյունք:

Please enter a valid URL