Թաիլանդում հայտնաբերել են ճյուղերի եւ տերեւների տակ թաքցրած գյուղացու մարմինն այն վայրում, որտեղ նա սովորաբար կապում էր փղին, հայտնում է The Nation–ը։
Ոստիկանության տեղեկություններով՝ 50-ամյա տղամարդու մարմինը գտել են հարազատները։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը գլխին եւ իրանի մի քանի հարված էր ստացել։
Հաղորդվում է, որ տղամարդը գնացել էր փղին կապելու, որն ամբողջ օրն աշխատել էր կաուչուկի պլանտացիայում։ Երեկոյան տնից դուրս գալով՝ տղամարդն այլեւս չի վերադարձել։ Հարազատները, մի քանի ժամ սպասելով, գնացել են նրան որոնելու։
Զոհվածի հարազատի ընտանիքի անդամների կարծիքով տղամարդուն սպանել է փիղը, որը նախկինում արդեն հարձակվել էր տիրոջ վրա։