Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համոզված եմ, Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները. ՀՀ 3-րդ նախագահ

Միանշանակ համոզված եմ, որ այո, Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները եւ դրա համար հիմք է հանդիսանում Ադրբեջանի ղեկավարության նահանջող կոշտությունը: Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը` Ծաղկաձորում իր կուսակիցների հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա, Մինսկի խումբն իրհարկե գործում է, համենայնդեպս նրա չեղարկման մասին որեւէ որոշում չի եղել եւ միանշանակ համոզված եմ, որ այո, Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները եւ դրա համար հիմք է հանդիսանում Ադրբեջանի ղեկավարության նահանջող կոշտությունը: Հիշում ենք` համանխագահները եկել էին, Ալիեւը կոպիտ ասած իրենց ասեց` է, եկել եք, ընդունել եմ, բայց ինձ համար մեկ է, գաք, չգաք, մոտավորապես էս կոնտեքստում, կամաց-կամաց սկսեց խոսել, հիմա էլ ասում է, որ ինքը պատրաստ է հանդիպումների, անպայման կլինի: Բայց դա երաշխիք չի, որ Մինսկի խումբը կլուծի մեր հարցը, եթե մենք իներտ լինենք, եթե մենք պահանջատեր չլինենք, եթե մենք չկարողանանք եւս մեկ անգամ մարդկանց համոզել, որ անհնար է Ղարաբաղի հայերի գոյությունը Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ իր ասածի ապացուցման պրոցեսն անընդհատ պետք է լինի, սակայն դրա վրա ազդում է իշխանությունների բազմաթիվ հայտարարություններ, որոնք ուղղակի ջուր են լցրել թշնամու ջրաղացին:

«Եւ գերիների հետ վարվելու մասին, իբր ադրբեջանական տարածքների մասին եւ այլն, եւ այլն…Եւ մի տեսակ այսպես հրաժարվելը Արցախի Հանրապետությունից»,- ասաց նա:

Please enter a valid URL