Իրան — Ադրբեջան սահմանային հատվածում առնվազն 3 իրանցի զինծառայող է զոհվել: Ինչպես գրում է Военное обозрение կայքը, սկզբում կատարվածը բնութագրվել է որպես ադրբեջանական սադրանք, սակայն ավելի ուշ Իրանն ընդունել է «բարեկամական կրակը»:
Ավելի վաղ իրանական թելեգրամյան ալիքներում հաղորդագրություն էր տարածվել, որ իրանական AH-1 Super Cobra հարվածային ուղղաթիռները կրակ են բացել Ադրբեջանի սահմանների մոտ գտնվող իրենց իսկ դիրքերի վրա, ինչի հետևանքով զոհեր կան:
2021 թվականի հոկտեմբերի 1-ին Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանարապետության հետ սահմանի շրջանում: Ինչպես հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կյումերս Հեյդարին, ուսումնավարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանի, ավիացիոն ուժեր, ինչպես նաև ՌԷՊ ստորաբաժանումներ:
Ըստ պարբերականի՝ երկու երկրի միջև հարաբերությունների սրման պաշտոնական պատճառը Գորիս-Կապան ավտոանապարհի երկու հատվածի արգելափակումն է ադրբեջանցի զինվորականների կողմից և իրանցի վարորդներից գումարի գանձումը այդ հատվածներով երթևեկելու համար: