Search
Close this search box.

Իրանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում իսրայելցիների ներկայությունից

Իրանի իշխանությունները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից սեփական շահերից օգտվելու և այդ պատրվակով Իրանի սահմաններին մոտենալու Իսրայելի ցանկությամբ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լեռնային Ղարաբաղի գրավումից հետո տեղի ունեցան դժբախտ դեպքեր։ Իսրայելը փորձեց առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը, և Իրանի սահմաններին մերձենալու անհաջող փորձի արդյունքում իր ներկայությունը հաստատեց մի շարք շրջաններում »,- ասել է նա։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերը զորավարժություններ էին անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ երկրի հյուսիս -արևմուտքում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ երկրի քաղաքացիներն արդարացի հարցեր են ունենում, թե ինչու Իրանը նախկինում զորավարժություններ չէր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին, երբ Ղարաբաղի մի շարք տարածքներ գտնվում էին հայկական զինված ուժերի վերահսկողության տակ:

Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտ ռազմական համագործակցություն է վարում Թեհրանի տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ: Գնդապետ Հոսեյն Պուրսմայլը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Իսրայելի միջև նման համագործակցությունը չի բխում Բաքվի շահերից և սպառնում է նրա գոյությանը»:

Please enter a valid URL