Search
Close this search box.

Իրանի արտգործնախարարի ուշագրավ հայտարարությունը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում և երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները, գրում է irna.ir-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն»,- ասել է Ամիրաբդոլլահյանը Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպանի հետ հանդիպմանը:

Նա կրկնել է, որ երկրներն իրավունք ունեն զորավարժություններ անցկացնել իրենց տարածքներում՝ պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը:

Ամիրաբդոլլահյանը նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև փոխգործակցության կարևորությունը:

Please enter a valid URL