Նոյեմբերի 25-ի գիշերը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի «Աստորիա» ռեստորանում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցել է 4 մարդ: Երեքը սպանվել է, մեկը` դիմել փախուստի:
Ըստ որոշ տեղեկությունների` հրաձգությանը մասնակցել է «Վիտյազ» անվտանգության գործակալության պետ Սերգեյ Բորովոյը, Ռոսգվարդիայի գնդապետ Պյոտր Լոմակինը, տեղացի գործարար: Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանվել է հրաձգության մասնակից քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը և նրա ընկերը՝ Մուխթար Մալսյուգենովը։