Search
Close this search box.

Շատ շուտով Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա հայտարարությամբ. մենք կանգնած ենք առաջնագծում

🔸Այն, ինչ մենք վերապրեցինք այս տարվա ընթացքում, համեմատելի չէ Առաջին Արցախյան պատերազմի ցուրտ ու մութ տարիների հետ, վերջին մեկ տարվա ընթացքում դժոխքի միջով անցանք։
🔸Պարտված ցանկացած իշխանություն պետք է հեռանա, որպեսզի հնարավորություն տա պետությանը, ժողովրդին գնալ առաջ, ոտքի կանգնել։

🔸Փաշինյանին ավելի կարևոր է իր իշխանությունը, քան Հայրենիքն ու հազար մարդկային կյանքեր։
🔸Հիասթափությունը նման է մահվան։

Պետք է զգոն լինել, պետք է պատրաստ լինել պայքարել Հայրենիքի համար: «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում եմ, որ մենք կանգնած ենք առաջնագծում, որ զգում ենք ժողովրդի զարկերակը, շունչը ու անհրաժեշտ պահին կձեռնարկենք անհրաժեշտ ամեն ինչ, ոչ մի դեպքում չի կարելի հիասթափվել, մենք հետևում ենք իրավիճակին: Շատ շուտով Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա հայտարարությամբ։

🔸Մարդկանց վախեցրել են, որ եթե Քոչարյանը հաղթի ընտրություններում, պատերազմ կլինի։ Փաշինյանը խոստացել է խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում, բայց տեղի է ունենում ճիշտ հակառակը։
🔸 Մեր իշխանությունները չեն կարող և իշխանություն չունեն Արցախն ինչ-որ մեկին տալու. այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։

Արթուր Ղազինյան

Please enter a valid URL