Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի տարբեր գործիչների նկատմամբ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազը՝ մեր հայրենակիցներին մեղադրելով պատերազմական ահաբեկիչներ լինելու մեջ և համապատասխան գրություներ ուղարկել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշության հատուկ ծառայությանը։ Մեր ձեռքում է հայտնվել հետախուզվողների ցանկը, որում 24 հայի անուն կա, որոնք հիմնականում Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիներ են, կան նաև Բելգիայի, Վրաստանի, Հորդանանի, Պաղեստինի, Սիրիայի, Բելառուսի և Ամերիկայի քաղաքացի հայեր։
Այդ 24-ից մի քանիսը հայտնի անուններ են, օրինակ՝ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որն այս ընթացքում պայքարում էր Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ և Ղրիմի կամավորականների միության ղեկավար, ռազմական գործիչ Արմեն Մարդոյանը, որը հայրենիքի փրկության շարժման օրերին Երևանում միտինգներ էր անցկացնում պրոռուսական դեմքերի հետ, հայտնի հետախույզ Վովա Վարդանովը, որը ևս որպես ՌԴ քաղաքացի է ներկայացվել, թեպետ Հայաստանի բնակիչ ու քաղաքացի է, հունահռոմեական ոճի ըմբիշ, ռուսաստանաբնակ Միհրան Հարությունյանը, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին և այսպես շարունակ։
Այս անձանց, փաստորեն, եթե ադրբեջանական գրությունն ընդունեն, ցանկացած երկրում կարող են ձերբակալել և հանձնել Ադրբեջանին, որպես հանցագործների: