Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք և ֆրանսիացի երկրպագուների միջև լուրջ բախnւմ է սկսվել Հայաստանի դրոշի պատճառով

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Ֆրանսիայում կայացած Եվրոլիգայի խաղարկության խմբային փուլի հանդիպումների մեկը՝ «Մարսել»- «Գալաթասարայ», 38-րդ րոպեին դադարեցվել է, քանի որ թուրք և ֆրանսիացի երկրպագուների միջև բախnւմ է սկսվել։

Ֆրանսիացի և թուրք երկրպագուները իրար վրա ճայթnւկներ են նետել, որից հետո թուրքական ակումբի գլխավոր մարզիչը մոտեցել է հյուրերի տրիբունային և փորձել հանգստացնել երկրպագուներին։

Բախման հետևшնքով ձերբակալվել է 5 երկրպագու, որից երեք թուրքեր են եղել:

Ըստ թուրքական լրատվամիջոցների պնդման, բախման պատճառն եղել է այն, որ մարզադաշտում բարձրացրել են Հայաստանի պետական դրոշը, ինչպես նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության դրոշը: Վերջինս Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց:

Ուշագրավ է, որ այս ամենը թուրքերը ընկալում են, որպես հայերի կողմից կազմակերպված «uադրանք», այն ինչ իրականում տեղի ունեցածի պատճառը հենց թուրք երկրպագուների uադրիչ քայլերն են:

Please enter a valid URL