Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միասնական ազգային շարժում» ընդդիամդիր կուսակցությունից հայտնել էին, որ Սաակաշվիլին պաշտոնապես հանրությանը կներկայանա հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ավարտի պես՝ ընտրատեղամասերի փակվելուց հետո: