Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ. ի՞նչ են քննարկել

Հոկտեմբերի 1-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ: Զրուցակիցները մանրամասն քննարկել են հայ֊ռուսական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների նշանակությունը:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Երկու երկրների ԱԳ նախարարները կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի ու 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բեված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը:

Արտաքին քաղաքական ոլոտում քայլերի կոորդինացման համատեքստում կողմերը քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությունը:

Please enter a valid URL