«Մի տրուբա էինք գցել Իրանից, էն էլ սարքեցին մի նեղ շլանգ, ու դա էլ ՌԴ կառավարման տակ դրեցին: Հարաբերությունների ազնվության բաղադրիչն էլ կա՝ եթե ԵՄ համար ընդամենը հումքի շուկա ենք, ապա եկեք ֆիքսենք, որ ՌԴ համար էլ ընդամենը ֆորպոստ ենք՝ քաղաքական առումով, ՌԴ էներգակիրների մոնոպոլ դիրքը աշխարհում գրավելու եւս մեկ կետ ենք»-, նման տեսակետ հայտնեց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» քննարկման ժամանակ: