Սեպտեմբերը 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Հայաստան» դաշինքից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա եւ հետագա մարտավարությունը: Անդրադարձ կատարվեց նաեւ խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվեց հետագա ռազմավարությունը։