Երեկ Գորիս-Կապան Ադրբեջանին հանձնած մեր ստրատեգիական ճանապարհով անցնելիս նսեմացմանք, առերեսվեցինք պատերազմի դաժան իրականության, բանակի ջնջխվածության հետ, այդքան անտանելի չէր ճանապարհի այդ հատվածում թուրք տեսնելը, ինչքան թշնամուն ծառայող ոստիկանության և ԱԱԾ աշխատողների հետ զրուցելը:
Զրույց ԱԱԾ սպայի հետ.
-Որտեղի՞ց եք:
-Արցախից:
-Ինչի՞ Արցախ կա:
-Բա մենք ու հազարավոր արցախցիներ որտե՞ղ ենք ապրում, եթե ապրում ենք Արցախ կա: Եթե ձեր նման մտածենք Սյունիք ու Հայաստան էլ չկա:
Մի 15 րոպե հետո:
-Մի նկարեք:
— Բնությունն եմ նկարում, ոչ թե ադրբեջանցիներին ու իրենց հենակետը:
-Էս սարերը մերը չեն:
— Ո՞նց մերը չեն, ես 40 տարի այստեղով անցնում եմ մերն են:
— Բա որ այդքան տարի այս սարերը տեսել եք ինչի՞ ես նկարում:
— Նկարում եմ ընկերներիս համար, որ տեսնեն ի՞նչ դրախտավայր է Որոտանի կիրճը, եթե ձեր նման մի քանի ԱԱԾ սպա այստեղ կանգնի ու նման պրոպագանդա անի, Ալիևը իրոք ոտքով կմտնի Երևան:
Ու այստեղից հասկանում ես, որ անվտանգությունը ջնջխել են վերջնական ու սկսում ես ինքդ քեզանից զզվել, որ հանդուրժում ես այս ամենը…
Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից