ArmLur.am-ը տեղեկացավ, որ վճարված ճանապարհային հարկի գումարները հետ կվերադարձվեն: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում գրանցված բեռնատար մեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը 2019 թվականի հունվարի 1-ից այլևս չի համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտ: Բայց այն 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում որոշ հարկ վճարողների կողմից շարունակվել է վճարվել:
Եւ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այդ գումարները հետ կվերադարձնի ֆինանսների նախարարությունը: