«ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում ուղիղ ներդրումները նվազել են»,- «Ելք» խմբակցության հեղինակած՝ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին, ԱԺ-ում նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայատարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը:
«2013 թվականին, երբ ՀՀ-ն դեռ ԵԱՏՄ անդամ չէր, ուղիղ ներդրումները 597 մլն դոլար էին կազմում, 2016-ին՝ 168 մլն դոլար, իսկ այս տարվա ցուցանիշը դեռ հրապարակված չէ», -նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ԵԱՏՄ անդամակցության 4 տարիներն արդեն կորցրած են: Փոխարենը, ԵԱՏՄ-ում գործող ավանդույթները հարազատ են դառնում ՀՀ համար:
«Նազարբաևը ցմահ նախագահ է, Լուկաշենկոն օրենք է ընդունել և կրկին ցմահ նախագահ է, ու կմնա ինչքան ուզում է: ՌԴ-ում էլ փաստացի այդպես է, և ես տենդենց եմ տեսում, որ մեր երկիրն էլ դրան է գնում»,- ասաց նա: