Ռուսական լրատվամիջոցները լուսաբանել են Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործըկերության համաձայնագրի ստորագրումը: Մասնավորապես Սպուտնիկ լրատվամիջոցի հայկական էջը համաձայնագրի ստորագրումը վերնագրել է «Հայաստան-ԵՄ աղմկահարույց համաձայնագիրը ստորագրվեց»:
Gazeta.ru-ն իր անդրադարձը վերնագրել է «Արևելյան գործընկերություն. Մոսկվայի դաշնակիցներն արևմուտք են հեռանում»: Կայքը գրում է, որ նոր համաձայնագիրը նախատեսում է տարբեր ոլորտներում լայն համագործակցություն Երևանի և Բրյուսելի միջև:
РБК-ն ուշադրություն է հրավիրում «կոնյակ» բառի վրա, որը հայ արտադրողները դեռ 25 տարի իրավունք կունենան օգտագործել: Դրանից հետո Հայաստանում արտադրվող խմիչքը պետք է բրենդի կոչվի, որի ֆրանսիացի գինեգործների դժգոհությունը չհարուցի: Փաստաթղթում դիտավորյալ անդրադարձ չկա Հայաստանի ու ԵՄ միջև ազատ առևտրի գոտուն, որ հակասություններ չլիեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանների հետ, գրում է գործակալությունը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին: