Hraparak.am-ի տեղեկություններով, այս պահին Կետրոնի դատարան են բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և հայտնի զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը): Սպասվում է, որ քիչ անց քննվելու է կալանքի միջնորդության հարցը։ Դատավորներն են Մնացական Մարտիրոսյանն ու Գագիկ Պողոսյանը:
Հիշեցնենք որ այսօր լուր էինք գրել ՊՆ մի շարք պաշտոնյանների հարցաքնություններկ մասին, սակայն մինչ այս պահը որևէ պաշտոնական հաստատում չկա և կալանքի նման հապճեպ քննությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, քանի որ օրենքը հնարավորություն է տալիս անձին 72 ժամ պահել ձերբակալվածի կարգավիճակով: