Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը. նրան կձերբակալեն եւ մեղադրանք կառաջադրեն. «Հրապարակ»

Այս պահին խուզարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը, գրում է «Հրապարակը»:

Տոնոյանին, ըստ երեւույթին, կձերբակալեն եւ մեղադրանք կառաջադրեն: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին եւս հրավիրել են ԱԱԾ: Մեր աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին:

Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Please enter a valid URL