վրատեսիլ երգի մրցույթի թվիթերյան միկրոբլոգը ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան առիթով։ Կայքը նշել է, որ ցավում է Հայկոյի անժամանակ մահվան համար։
«Հայկոն Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2007»-ում և իր հուզիչ «Anytime you need» երգով զբաղեցրել էր 8-րդ տեղը։ Դուք միշտ կլինեք մեր սրտերում»,- հայտնել են Եվրատեսիլի «Թվիթեր»-ի միկրոբլոգից։