Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները համալիր վարժանք են անցկացրել հնարավոր խախտումների կանխման և դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են համալիր վարժանք՝ հնարավոր խախտումների կանխման և «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման և դիտակետերի վրա հարձակման հետ մղման խնդիրները», — նշված է հաղորդագրության մեջ:

Վարժանքի ժամանակ ազդանշան ստանալիս խաղաղապահները կարճ ժամանակում դուրս են եկել տեղակայման վայրից, պաշտպանական դիրք են գրավել նախապես սարքավորված վայրերում: Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել զրահամեքենաներով հերթապահ ստորաբաժանումները։

Please enter a valid URL