Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան:
Այս մասին հայտնում է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը:
Վրաստանի վարչապետը կմասնակցի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Սպասվում է, որ նա կհանդիպի նաև Ադրբեջանի վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ: