Search
Close this search box.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո, երկու երկրները կշարունակեն երկխոսությունը, ասել էՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա շեմին, տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Please enter a valid URL