Search
Close this search box.

Կրակոցեր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. երիտասարդ աղջիկը մահացել է

Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, թիվ 8 հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։

Please enter a valid URL