Սեպտեմբերի 26-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանի տարբեր գերեզմանոցներում, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ժամը 01:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը Նոր Նորք վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 48-ամյա Ռաֆիկ Մ.-ն է, որը դանակահարվել է դեռևս անհայտ անձի կողմից՝ Վարդաշենի գերեզմանների մոտ:
Նույն օրը՝ ժամը 03:00-ին, Էրեբունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը հայտնել է, որ «Հաղթանակ» թաղամասում ՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում ընկել է: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն է, որը դեռևս անհայտ անձի կողմից դանակահարվել է «Հաղթանակ» թաղամասի գերեզմանատան մոտ: