Search
Close this search box.

Ըստ ռուսական «РБК»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը. Անդրանիկ Հովհաննիսյան

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, արևելագետ, Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը Թելագրամի իր ալիքում գրում է.

«Ռուսական «РБК» լրատվական գործակալությունը հրապարակեց, ապա ավելի ուշ ջնջեց մի քարտեզ, որի համաձայն, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ստորագրել դավաճանական նոր համաձայնագիր, ըստ երևույթին, սահմանազատման ու սահմանագծման մասին, որով հայկական կողմը գնում է միակողմանի տարածքային զիջումների։
Մասնավորապես, ըստ այդ քարտեզի հայկական կողմն Ադրբեջանին է տալիս Մարտակերտ, Իվանյան, Մարտունի շրջանները։ Սպասում եմ Հայաստանի իշխանությունների մեկնաբանություններին։

Եթե դա Ռուսաստանի խոշորագույն մուլտիմեդիոն հոլդինգի կողմից սխալ է կամ ապատեղեկատվություն, ապա թող պահանջեն հերքման և ներողության հրապարակում»։

Please enter a valid URL