Search
Close this search box.

Բաքվում քանի հայ գերի է պահվում. ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը թիվ է հրապարակել

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 45 հայ գերի է պահվում, այսինքն՝ Ադրբեջանն ընդունում է, 45 հայ գերի է պահվում, որոնց այդ երկրի իշխանությունները հանցագործություններ են վերագրում՝ փորձելով հետաձգել նրանց՝ հայրենիք վերադառնալու գործընթացը: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է NEWS.am-ի «TALK TIME» հաղորդման հյուր փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է հայ ռազմագերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

«Մեր ունեցած տվյալների հիման վրա կարող ենք ասել, որ բացի 45 գերիներից, Ադրբեջանում պահվում է եւս 80 հայ գերի: Սա ստույգ թիվ է: Կան անհերքելի ապացույցներ՝ տեսագրությունների, լուսանկարների տեսքով, եւ կան ականատեսներ, որոնք անձամբ տեսել են գերիներին», – նշեց Սահակյանը:

Please enter a valid URL