Լաս Վեգասում կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի 92 մասնակիցներից հաղթող է ճանաչվել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ 22-ամյա Դեմի Լի Նել Փիթերսը:
Առաջին «եռյակում» այս անգամ տեղ են գրավել Կոլումբիայի ներկայացուցիչ Լաուրա Գոնսալեսը 7 Ճամայկան ներկայացնող Դավինա Բենեթը:
Մրցույթի հաղթողն ստանում է թանկարժեք թագը, մեկ տարում անվճար Նյու Յորքում ապրելու իրավունք եւ գովազդային պարտավորագիր, որի շրջանակներում նա շրջագայում է աշխարհում եւ մասնակցում բարեգործական տարբեր միջոցառումների:



