Search
Close this search box.

Բոլորը ներողություն են խնդրում պատերազմում զոհված զինվորներից, կեղծ ներողություն

Բոլորը ներողություն են խնդրում պատերազմում զոհված զինվորներից: Այսքանը: Ներողությունից հետո որևէ գործողություն չի իրականացվում: Տրամաբանությունն ասում է, որ ներողություն խնդրող անձը պետք է գոնե շտկի այն սխալն ինչի համար ներողություն է խնդրում: Հակառակ դեպքում, ներողությունն անիմաստ է դառնում:
Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ներողություն ենք խնդրում, սակայն գնում ենք ընտրությունների և ընտրում մեկին, ում պատճառով ներողություն ենք խնդրում:
Շարունակում ենք բացարձակ պասիվություն և անտարբերություն ցուցաբերել այն երևույթի հանդեպ, որի համար շարունակական ներողություն ենք խնդրում:
Փաստորեն, կամ մենք, լայքեր հավաքելու համար, կեղծ ներողություններ ենք խնդրում, կամ էլ չենք հասկանում ներողության իմաստը:
ՀԳ.Ասածս վերաբերվում է ՀՀ քաղաքացիների և համայն հայության զգալի հատվածին (մեծամասնությանը):

Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL