Search
Close this search box.

Սյունիքում պայմանագրային զինծառայողն այծյամ է որսացել. նախաքննությունն ավարտվել է

Սյունիքի մարզում պայմանագրային զինծառայողը հայտնվել է դատարանում ապօրինի որս կատարելու մեղադրանքով:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ սերժանտ Մարտիկ Գ.-ն ապօրինի որսացել է այծյամ, որի որսն ամբողջությամբ արգելված է: Պայմանագրային զինծառայողը պետությանը պատճառել է 250 հազար դրամի վնաս:

Մարտիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1,3 կետով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Please enter a valid URL