Այս պատերազմի մասին վերջին մեկ տարում շատ բան խոսվեց։ Դրա գլխավոր մեղավորից և պատասխանատուից մինչև պարտության խորքային պատճառներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սարսափելին այն չէ, որ մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել։
Խնդիրը նրանում է, որ ստեղծված բարդ իրադրության պայմաններում երկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի»։