Search
Close this search box.

Գյումրիում երթ է անցկացվում ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, Գյումրու Անկախության հրապարակից մեկնարկել հիշատակի երթ դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ամփոփված են ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ քառօրյա ու 44-օրյա պատերազմում զոհված շիրակցիների աճյունները:
Երթի նախաձեռնողը ՀՅԴ մարզային կոմիտեն ու ՀՅԴ Գյումրու երիտասարդական կազմակերպությունն է, միացել են նաև այլ կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչներ:

«Երթը ո՛չ քաղաքական է, ո՛չ քարոզչական: Երթին միանում են տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս կերպ իրենց խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակին»,- նշեց կազմակերպիչներից Արա Նախշքարյանը՝ տեղեկացնելով, որ գիշերը նախատեսվում է գիշերային հերթապահություն անցկացնել գերեզմանատանը:
Երթը մեկնարկեց աղոթքով, իսկ ճանապարհին հնչում էին զոհվածների անունները։

Please enter a valid URL