Search
Close this search box.

Բայդենի հետ լավ չենք սկսել․ Էրդողանի խոստովանությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ աշխատանքի «ոչ լավ սկզբի» մասին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Էրդողանն ասել է ԱՄՆ այցի շրջանակում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում:

«Ես ցանկանում եմ, որպեսզի մենք (Թուրքիա և ԱՄՆ), որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ, լինենք բարեկամներ, այլ ոչ թե հակառակորդներ: Բայց ներկա իրավիճակն այնքան էլ լավ չէ: Ելնելով 19 տարի վարչապետի և նախագահի պաշտոնը ստանձնելու իմ փորձից, կարող եմ ասել, որ, ցավոք, այժմ Ամերիկայի հետ հարաբերություններում լավ պահ չէ: Ես լավ եմ աշխատել Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի, Դոնալդ Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ ենք սկսել Բայդենի հետ»,- ասել է Էրդողանը:

Please enter a valid URL