Search
Close this search box.

Թեհրանի և Բաքվի առճակատումը սրվել է. Ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա ՀՀ–ի շահերի վրա

Իրանի և ՀՀ–ի միջև տրանսպորտային կապը խաթարելու ադրբեջանական փորձերի հետևանքով Թեհրանի և Բաքվի առճակատումը սրվել է։ Արդեն վեճի մեջ են մտել նաև հոգևորականները։ Ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա ՀՀ–ի շահերի վրա։

Ինչպես հայտնի է, կոնֆլիկտն առաջացել է ադրբեջանցի զինվորականների կողմից իրանցի երկու վարորդների ձերբակալման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզում, Գորիս–Կապան վիճահարույց ավտոճանապարհահատվածում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։ Թեհրանում Բաքվի այդ քայլն ընկալել են որպես սադրանք, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի հետ առևտրային կապերի զարգացմանը խոչընդոտելուն, այլև տարածաշրջանում Իրանի դիրքերի ամրությունը ստուգելուն։ ԻԻՀ–ի կառավարության արձագանքը կոշտ էր և բավականին ցավոտ։

Թեև ակնհայտ է, որ Իրանի իշխանությունների դժգոհության պատճառը հենց Սյունիքում Ադրբեջանի գործողություններն էին, Թեհրանում ջանքեր գործադրեցին բացառելու համար հայկական թեմայի շահարկումը։ Ֆորմալ առումով Իրանի կողմից առաջ քաշած պահանջները որևէ առնչություն չունեին Հայաստանի հետ։ Դեմարշի համար առիթ էր հանդիսացել Ադրբեջանի Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությունների անցկացումը Բաքվում, ինչը չէր համաձայնեցվել Թեհրանի հետ, ինչպես նաև Իրանի հասցեին ադրբեջանցի իշխանամետ պատգամավորի ոչ կոռեկտ արտահայտությունները։

armeniasputnik.am

Please enter a valid URL