Այսօր, նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19:30-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Համբարձումյանը Նորաշեն-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 GՍ 914 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով, վարորդ Հ. Հովհաննիսյանը աշխատում է ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ ջոկատում եւ ըստ տեղեկությունների, հնարավոր է, հարուցված քրգործը փոխանցվի Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն: