Search
Close this search box.

Ադրբեջանցիները շարունակում են կանգնեցնել իրանական բեռնատարները. իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները շարունակում են կանգնեցնել իրանական բեռնատարները, իսկ հայկական մեքենաները տեղաշարժվում են միայն ԱԱԾ ուղեկցությամբ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարո Քոչարյանը։

«Նույն իրավիճակն է, արտառոց պատահարներ չեն գրանցվել, բայց նույնկերպ շարունակում են կանգնեցնել մեքենաները։ Հայկական մեքենաներով երթևեկելիս մի քիչ սպասում են, բողոքները դրա հետ են կապված, ուզեն-չուզեն պիտի սպասեն, իրենց ապահովության համար է արվում։ Անպայման ԱԱԾ ուղեկցությամբ են երթևեկում։ Եթե ուղեկցողով են գնում-գալիս, ոչ մի արտառոց դեպք չկա»,- ասաց նա։

Ըստ Կարո Քոչարյանի՝ իրենք տեղյակ չեն, թե ինչ աշխատանքներ են տարվում իշխանությունների կողմից՝ ճանապարհի հարցը լուծելու համար։ Նրա խոսքով՝ “Սյունիքում մարդիկ դեռ շոկի մեջ են, դուրս չեն եկել շոկից»։ Քաչարյանը հավելեց․ «Համենայնդեպս, այս հարցին ինչ-որ ձևով պետք է լուծում տրվի։ Համայնքներում մարդիկ ինձ ամեն օր հարցնում են՝ մինչև երբ է այսպես շարունակվելու»։

Please enter a valid URL