Ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրտը հայտարարել է, որ մտադիր է ավարտել մորուքավոր կնոջ՝ Կոնչիտա Վուրստի կերպարում իր կարիերան ու փոխել գործունեության ոլորտը:
Ria.ru-ի տեղեկացմամբ՝ Նոյվիրտն նաև տեղեկացրել է, որ Կոնչիտայի պատմության ավարտը լինելու է շատ դրամատիկ ու տպավորիչ: Արտիստը հավելել է, որ այժմ աշխատում է 2-րդ ալբոմի ստեղծման վրա, որի ձայնագրությունից հետո պատրաստվում է Կոնչիտայի կերպարով շրջագայության մեկնել:
Նոյվիրտի կարծիքով՝ Կոնչիտայի կերպարից հրաժարվելուց հետո ինքը կարող է զբաղվել կինոռեժիսուրայով կամ հագուստի դիզայնով:
Հիշեցնենք, որ Նոյվիրտն իսկական սենսացիա էր դարձել «Եվրատեսիլ 2014» միջազգային երգի մրցույթում, որտեղ ներկայացել էր մորուքավոր կնոջ կերպարով ու հաղթել: