Search
Close this search box.

Հորդորում ենք զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից․ «Երևանի Արարատ Կոնյակի-գինու-օղու կոմբինատ»

Հարգելի՛ լրատվամիջոցներ, սիրելի՛ խաղողագործներ.
Եվս մեկ անգամ ուզում եմ պարզաբանել խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները, որպեսզի տարընկալումների և տարբեր շահարկումների առիթ չհանդիսանա:

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 2020թ.-ին կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, ինչի հետևանքով իրացման ծավալները զգալի նվազել են, ուստի առաջացել է սպիրտի պահպանման համար նախատեսված պահամանների քանակի խնդիր: Գործարանը ժամանակին դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պահեստի շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ապրիլից ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգել են՝ հնարավորություն չտալով հավելյալ սպիրտ պահեստավորել:
Եվս մեկ անգամ հորդորում եմ զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից:
Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում կոմբինատը մշտապես բարեխղճորեն իրականացրել է մեծ ծավալով մթերման ողջ գործընթացը:
Հուսով ենք՝ խաղողագործների խաղողի մթերման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա:

«ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ»-ի տնօրեն Արման Դավթյան

Please enter a valid URL