Search
Close this search box.

Փաշինյան-Էրդողան սիրախաղ է սկսվել. ՀՀ-ի եւ Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան․ Իշխան Սաղաթելյան

յս պահին Հայաստանին սպասվում է թուրքացման գործընթաց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք ունենք լրջագույն մտահոգություն, եւ նաեւ դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի սիրախաղը, որ սկսվել է այս օրերին: Պատահական չէ, որ երեկ եւս Էրդողանն ասաց, որ Հայաստանից ստանում ենք դրական ազդակներ:

Ակնհայտ է, որ գաղտնի կապեր եւ բանակցություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջւեւ, եւ դա չի բխում ՀՀ շահերից:

Նրանք, որոնք արդարացնում են սա եւ ասում՝ այո, մենք պետք է խոսենք, շատ հստակ է. Թուրքիան մեր առջեւ դրել է 3 պայմաններ, դրան ավելացել է 4-րդը՝ միջանցք Սյունիքով: Թուրքիայի պահանջներն են՝ հրաժարում Արցախից, հրաժարում Ցեղասպաբնության միջազգային ճանաչումից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Հիմա հստակ հարց եմ տալիս. ՀՀ իշխանություններն այս պահանջներից որն են պատրաստ բավարարելն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են, որ միջանցք չի լինելու, Սաղաթելյանն արձագանքեց. «Ես իրենց ոչ մի պնդումին չեմ հավատում, դրա համար բոլոր հիմքերն ունեմ: Իրենք ինչ ասել են, արել են հակառակը»:

Please enter a valid URL