Search
Close this search box.

Նախկին պատգամավորի որդին՝ պատմության կիզակետում. «Մոսկվա» կինոթատրոնի մոտ կրակոցներ են հնչել

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր վաղ առավոտյան Երևանում հնչած կրակոցներից: Shamshyan.com-ը գրել էր, որ կրակոցներ են հնչել Երևանում։ Մասնավորապես, ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։

Ֆոտոլրագրողը նաեւ հայտնել էր, որ վիրավորներից Ս. Մելիքյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին է։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Աբովյան 3/1 հասցեում գործող «ԷՎՆ» սրճարանում առաջացող վիճաբանության ժամանակ, որը այնուհետև շարունակվել է սրճարանից դուրս՝ Աբովյան 5 և 7 հասցեների միջև ընկած միջանցիկ ճանապարհին, որտեղ էլ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի հրազենից մի քանի անգամ կրակոցներ է արձակել Ս. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի ուղղությամբ։

Հետաքրքիր է, որ Գագիկ Մելիքյանի ընտանիքի անդամներն առաջին անգամ չէ, որ հայտնվում են նման պատմության կիզակետում: Օրինակ 2013 թվականին կրակել էին նախկին պատգամավորի փեսայի վրա: Այդ ժամանակ մարտի 23-ին Ավան-Առինջի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել: Դրանք ուղղված էին եղել Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդուն եւ քրոջ տղային: Ի դեպ, Բերդի քաղաքապետի որդին ` Անուշավան Մանուչարյանը, նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է:

Please enter a valid URL