Երևան այցելած թուրքական մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Միլասի օդանավակայանում: Միլասը Մարմարիսին ամենամոտ գտնվող օդանավակայանն է։ Մարմարիսում տեղակայված է Էրդողանի նստավայրը։
Հիշեցնենք որ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքական մասնավոր ինքնաթիռը ժամանել ու մեկնել Երևանից և ուղևորվել Թուրքիա։
Երևան ինքնաթիռը ժամանել էր Անկարայից։ Ի դեպ, բացի նախագահից և վարչապետից, Թուրքիայում միայն 3 հոգի են Կառավարությունից թռչում բիզնես ջեթով՝ ԱԳ և ՊՆ նախարարները և Իբրահիմ Քալինը՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։ Հաշվի առնելով, որ առաջին երկուսը Նյու Յորքում Էրդողանի հետ են, ըստ ամենայնի, ինքնաթիռում եղել է Իբրահիմ Քալինը։
Այս տեղեկատվությունը և լուսանկարը տեղադրված է Ազատագրում ֆեյսբուքյան էջում, պաշտոնական տեղեկատվություն լինելու դեպքում այն ևս կհրապարակվի։