Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում մուսուլման տղամարդը ծեծել է բժշկին` իր կնոջը հետազոտելու պատճառով

Նիժնեվարտովսկում պացիենտի այցելությունը հիվանդանոց ավարտվել է տհաճ միջադեպով: Նրա ամուսինը ծեծել է մաշկաբանին, հայտնում է Mash Telegram ալիքը:

Հիջաբով մի կին եկել է մաշկաբանի մոտ: Բժիշկն անցել է իր սովորական գործողություններին` հետազոտել է հիվանդի ձեռքերը, ոտքերը և որովայնը: Տասնհինգ րոպե անց մի տղամարդ ներխուժել է բժշկի սենյակ և անմիջապես սկսել ծեծել նրան:

Հիվանդի ամուսինը կոտրել է բժշկի քիթը, բժիշկը ստիպված է եղել շտապ օգնություն կանչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Ինքը՝ բժիշկը, ցնցված էր կատարվածից: Նրա խոսքով՝ ինքը նախկինում էլ ստիպված է եղել զննել հիջաբով կանանց, սակայն սա առաջին անգամն էր, երբ հանդիպեց ամուսնու կողմից նման արձագանքի: Այժմ իրավապահ մարմինները կորոշեն բժշկի վրա հարձակված մարդուն պատասխանատվության ենթարկելու հարցը, որը սահմանված է Ռուսաստանի Դաշնության օրենքներով:

Please enter a valid URL