Search
Close this search box.

«Ալիևը կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում նդրադարձել է Նյու Յորքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին:

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ ունեցավ Իլհամ Ալիևը։

.Նա հմտորեն շահարկեց Ադրբեջանի՝ Չմիավորված պետությունների շարժման նախագահող երկիր լինելու փաստը (100-ից ավել երկիր), հայտարարելով նաև, որ նրա նախագահության մանդատը կազմակերպությունում երկարացվել է ևս մեկ տարով, մինչև 2023 թվականի ավարտը։

.Նա փաթեթավորեց Արցախի բռնազավթված տարածքներում միջազգային ներդրումների հարցը ալտերնատիվ էներգետիկայի նախագծերի տեսքով՝ արևային և քամու։

.Նա հայտարարեց, որ հպարտ է, որ Հայաստանը մարտադաշտում պարտության մատնվեց։

.Նա մեղադրեց Հայաստանին պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության, էթնիկ զտումների մեջ։

.Նա կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման։

.44-օրյա պատերազմի մասին ողջ հատվածը զավեշտ էր, գլխիվայր շուռ տված աղաղակող կեղծիք։

.Նա դիմեց այլ երկրներին «հին աշխարհագրական տեղանունները» չօգտագործելու հորդորով, ասելով, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս չկա։

.Մենք մեղադրվեցինք նաև մշակութային, քաղաքային, ջրային, էկոլոգիական և այլ բարբարոսությունների մեջ։

.Նա կրկին կախվեց Գարեգին Նժդեհի տեստիկուլներից և մեղադրեց Սերժ Սարգսյանին 2016-ին նրա արձանը Երևանի կենտրոնում բացելու մեջ։

.Նա կրկին խոսեց «Զանգեզուրի կորիդորի» և ականապատման քարտեզների մասին։

Այս նոր «դրական ազդակներով» բարի գիշեր ձեզ։

Հա, չմոռանամ հիշեցնել, որ հողատուն ելույթ է ունենալու մեր ժամանակով ուրբաթ երեկոյան։ Կանխատեսվում է հուժկու և հեզաճկուն պորտապար։

Հ.Գ. Մոռացա գրել, որ Ալիևը քար նետեց նաև Իրանի կողմը, հռչակելով Նիզամիին ադրբեջանական մշակույթի ներկայացուցիչ։
Նաև լսացրեց Ռուսաստանին և Իրանին, հայտարարելով «Ադրբեջանը փոխում է իրավիճակը Հարավային Կովկասում և ԲՈԼՈՐԸ պիտի հաշվի նստեն դրա հետ»»։

Please enter a valid URL