Search
Close this search box.

Վերջին 5-6 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն Հայաստանի տարածքում իրենց դիրքերն են տեղակայում, մեծ քանակությամբ ջրի ու սննդի պաշար են բերել դիրքեր

Ահա Վերին Շորժայի բնակիչների այն խոսքերի հաստատումը, որ վերջին 5-6 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն ամրացնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված իրենց դիրքերը։

Ուժերի կենտրոնացումը տեղի է ունենում ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի ապահովման տեսանկյունից։

Ուղիղ 7-10 օր առաջ այդ դիրքերում մեկ վրան կար, հիմա արդեն երկուսն են։ Նայեք, թե ինչ քանակությամբ ջրի ու սննդի պաշար են բերել դիրքեր, և դա միայն այն հատվածն է, որը մենք կարողացանք տեսնել։ Երկու անգամ ավելացել է կազմը և սպառազինության քանակը։ Ամբողջ թափով պատրաստվում են ձմռանը։
Իսկ մենք պատրաստվու՞մ ենք ձմռանը:
Մի’ հարցրեք։

Please enter a valid URL