Search
Close this search box.

Որտեղ է գտնվում Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրը․ «Տպավորություն ունեմ՝ նրան պահում են գերու կարգավիճակում»․ փաստաբան

Արդեն տևական ժամանակ է, ինչ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Սուքիասյանը, ով իշխող «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է, գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Այդ մասին InfoPort.am-ին հայտնեց Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը:

Ըստ փաստաբանի` Սուքիասյանը ողնաշարի ճողվածք, սրտի հետ կապված, միզապարկի հետ կապված խնդիրներ ունի:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի ոոշումը, որով երկարացվել էր Սուքիասյանի կալանքի ժամկետը։ Ըստ Միքայելյանի` Սուքիասյանի կալանավորման հիմքերը չկան, որովհետև կան տեսագրություններ, որտեղ երևում է իր պաշտպանյալի գործողությունները, և կալանքի վերացման դեպքում վերջինս չի պատրաստվում որևէ կերպ ներազդել վկաների վրա:

«Տպավորություն ունեմ, որ Ռոբերտ Սուքիասյանին պահում են գերու կարգավիճակով»,- պնդեց փաստաբանը։

Նշենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել է հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ:ա

Please enter a valid URL