Search
Close this search box.

«Հրապարակ». Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ

Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ․ կալանավորների մեծ մասը սպասումներ է ունեցել, որ անկախության 30-ամյակին համաներում կհայտարարվի: Ավանդույթի համաձայն, այդ օրը եւ հատկապես հոբելյանական տարիներին դա արվել է, եւ շատ դատապարտյալներ դրանից շահել են, ինչն այս տարի տեղի չունեցավ:

Բանն այն է, որ այստեղ եւս իրավիճակ է փոխվել, եթե նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին էր ծառայեցնում եւ գործարք առաջարկում կալանավորված հեղինակություններին՝ համաներվելու դեպքում իշխանության շահը պաշտպանել, ընտրություններին հօգուտ իշխանության աշխատել, այժմ դրա կարիքը չկա: Իսկ պատերազմից հետո էլ կալանավորների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին դեմ է: Մանավանդ հեղինակությունների շրջանում տաբու է դրված` հող ու զոհ տվածների կողքին կանգնելու առումով:

Please enter a valid URL